Thursday, May 19, 2011
Sunday, April 24, 2011
ՈՒՂՂՎԱԾ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆԸ
«Բարձրագույն ուսումնական հաստատություններում թափանցիկության և արդարության ավելացում» թեմայով միջազգային համաժողովին ներակայացվեց Գավառի պետական համալսարանի հակակոռուպցիոն փորձը:
Համաժողովի նախաձեռնողներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը», ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Ներկայացնելով Գավառի պետական համալսարանի հակակոռուպցիոն ռազմավարությունը` Ռուզաննա Հակոբյանը նշեց, որ բուհն ընդունել է Հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր, Ակադեմիական ազնվության հայեցակարգ, գործում է էթիկայի և ակադեմիական ազնվության հանձնաժողով, մշակվել և ներդրվել են ուսումնական գործընթացի բոլոր փուլերը կանոնակարգող հակակոռուպցիոն կառուցակարգեր:
ԳՊՀ-ում ձեռնարկվում են համալիր և շարունակական միջոցներ բուհում կոռուպցիոն երևույթների կանխման, ազնիվ, արդար ու թափանցիկ կրթական միջավայրի ապահովման համար:
Ապրիլի 6, 2011
Saturday, April 23, 2011
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ ԴԵՄ ԵՆ
Մարտի 27-ին և 28-ին Դիլիջան քաղաքում` «Լեռնային Հայաստան» հյուրանոցում, «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից կազմակերպվել էին երկօրյա սեմինարներ «Ծրագրի կառավարում», «Ծրագրի առաջարկի կազմում և մշակում», «Շահերի պաշտպանության գործընթացում ԶԼՄ-ների ներգրավում» թեմաներով:
Սեմինարներին մասնակցում էին Գավառի պետական համալսարանի և Վանաձորի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի (ԵԿՏԱ) ուսանողները: Սեմինարավար Արփինե Հակոբյանի կողմից տեսական նյութը մատուցվեց մատչելի և հասկանալի ձևով ինչն ավելի ամրապնդվեց գործնական աշխատանքների միջոցով: Ուսանողները ցուցաբերեցին ակտիվ մասնակցություն: Խմբերի միջև ծավալվեց բուռն քննարկում: Նրանք «Կոռուպցիան կրթության ոլորտում» թեմայի վերաբերյալ առաջարկեցին մի շարք մոտեցումներ և մշակեցին ռազմավարություն` փորձելով գտնել ուղիներ դրանց լուծման համար:
Արփինե Հակոբյանը, խոսելով ԶԼՄ-ների հետ աշխատելաոճի մասին, կարևորեց տեղեկատվության աղբյուրի ճիշտ ընտրության հարցը, այսինքն` թե տվյալ լուրը որ աղբյուրով է ավելի հարմար ներկայացնել համապատասխան լսարանին:
Ծրագրի կազմակերպիչ Ինեսա Հակոբջանյանը հավելեց, որ ոչ միայն վերոհիշյալ փաստն է կարևոր, այլև տվյալ տեղեկատվության աղբյուրի աշխատանքի օպերատիվությունը: Նա շեշտը դրեց հատկապես ԳՊՀ կայքի օրինակի վրա` ասելով, որ, ի տարբերություն այլ կայքերի, այնտեղ նյութերը թարմացվում են ժամանակին, այն գործում է բավականին ինտենսիվ ու օպերատիվ:
Վերջում ծրագրի ղեկավարներն ասացին, որ շուտով ուսանողները հնարավորություն կունենան այդ սեմինարների ընթացքում ստացած գիտելիքները կիրառել գործնականում. նրանք պետք է գրեն մի քանի ծրագիր, որոնցից լավագույններին կտրամադրվեն դրամաշնորհներ:
Մարտի 28, 2011
ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ
Այսօր տեղի ունեցավ Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստ:
Գիտական խորհրդում քննարկվեցին «ԳՊՀ հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրում» ներկայացված միջոցառումները և դրանց իրականացման ընթացքը:
Մարտի 5, 2011
ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ՝ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ
Այսօր ԳՊՀ Աճառյան լսարանում տեղի ունեցավ «Կոռուպցիան կրթության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարը վարում էր ծրագրի փորձագետ Աշոտ Հակոբյանը, մասնակցում էին ծրագրի ղեկավար Ինեսսա Հակոբջանյանը, համակարգող Անժելա Սաղաթելյանը և ԳՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ:
Սեմինարի սկզբում ներկայացվեցին կոռուպցիայի վտանգավոր հետևանքները կրթության ոլորտում: Այնուհետև քննարկվեցին կրթության համակարգում պետական իշխանության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համատեղ ջանքերով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մեխանիզմները:
Մասնակիցները բաժանվեցին թիմերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր պատրաստակամությունն ու առաջարկությունները քննարկվող հարցի շուրջ: Փորձագետի գնահատմամբ այդ ռիսկերի նվազեցումը հնարավոր է միայն անձի, հասարակության և պետության ջանքերի գիտակցված ներդրման արդյունքում:
Նշենք, որ սեմինարի առաջին փուլը ԳՊՀ-ում տեղի էր ունեցել հունվարի 24-ին, իսկ հաջորդը տեղի կունենա մարտի 5-ին, որի ժամանակ կքննարկվի «Թափանցիկությունը և հաշվետվունակությունը» թեման:
Մարտի 4, 2011
ԹԱՓԱՆՑԻԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այսօր ԳՊՀ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում տեղի ունեցավ հանդիպում «Թափանցիկ կրթությունը Հայաստանում» ծրագրի փորձագետ, դասընթացավար Աշոտ Հակոբյանի, ծրագրի ղեկավար Ինեսսա Հակոբջանյանի և ծրագրի համակարգող` Անժելա Սաղաթելյանի հետ:
Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները` կոռուպցիայի տեսակները, պայքարը կոռուպցիայի դեմ: Դասընթացի ընթացքում մասնակիցները արտահայտում էին իրենց կարծիքները կոռուպցիայի վերաբերյալ և բանավիճում տարակարծիք լինելու դեպքում: Ծրագրի ղեկավար Ինեսա Հակոբջանյանի խոսքերով. «Այս հանդիպումը կնպաստի թափանցիկ կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, երիտասարդության իրազեկության մակարդակի բարձրացմանը»:
Նշենք, որ ԳՊՀ-ում գործում է Ակադեմիական ազնվության հայեցակարգը, որը սահմանում է ակադեմիական ազնվության կանոնները: Համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմը եւ ուսանողները կարեւորում են ազնիվ ու անկաշառ ակադեմիական միջավայրի ձեւավորումը, կոռուպցիայի դեմ հետեւողական եւ անզիջում պայքարը: Գավառի պետական համալսարանի պատվիրակությունը մասնակցել է Մակեդոնիայի Հանրապետության Սկոպիե քաղաքում կայացած «Թափանցիկ կրթական ցանց. Հակակոռուպցիոն միջոցառումներ կրթական համակարգում» թեմայով միջազգային գիտաժողովին:
Հունվարի 24, 2011
Subscribe to:
Posts (Atom)

