Saturday, April 23, 2011

ԹԱՓԱՆՑԻԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ



Այսօր ԳՊՀ Հրաչյա Աճառյանի անվան լսարանում տեղի ունեցավ հանդիպում «Թափանցիկ կրթությունը Հայաստանում» ծրագրի փորձագետ, դասընթացավար Աշոտ Հակոբյանի, ծրագրի ղեկավար Ինեսսա Հակոբջանյանի և ծրագրի համակարգող` Անժելա Սաղաթելյանի հետ:

Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները` կոռուպցիայի տեսակները, պայքարը կոռուպցիայի դեմ: Դասընթացի ընթացքում մասնակիցները արտահայտում էին իրենց կարծիքները կոռուպցիայի վերաբերյալ և բանավիճում տարակարծիք լինելու դեպքում: Ծրագրի ղեկավար Ինեսա Հակոբջանյանի խոսքերով. «Այս հանդիպումը կնպաստի թափանցիկ կրթության, կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, երիտասարդության իրազեկության մակարդակի բարձրացմանը»:

Նշենք, որ ԳՊՀ-ում գործում է Ակադեմիական ազնվության հայեցակարգը, որը սահմանում է ակադեմիական ազնվության կանոնները: Համալսարանի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմը եւ ուսանողները կարեւորում են ազնիվ ու անկաշառ ակադեմիական միջավայրի ձեւավորումը, կոռուպցիայի դեմ հետեւողական եւ անզիջում պայքարը: Գավառի պետական համալսարանի պատվիրակությունը մասնակցել է Մակեդոնիայի Հանրապետության Սկոպիե քաղաքում կայացած «Թափանցիկ կրթական ցանց. Հակակոռուպցիոն միջոցառումներ կրթական համակարգում» թեմայով միջազգային գիտաժողովին:

Հունվարի 24, 2011

No comments:

Post a Comment