Saturday, April 23, 2011

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ՝ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ



Այսօր ԳՊՀ Աճառյան լսարանում տեղի ունեցավ «Կոռուպցիան կրթության ոլորտում» թեմայով սեմինար-քննարկում: Սեմինարը վարում էր ծրագրի փորձագետ Աշոտ Հակոբյանը, մասնակցում էին ծրագրի ղեկավար Ինեսսա Հակոբջանյանը, համակարգող Անժելա Սաղաթելյանը և ԳՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Սեմինարի սկզբում ներկայացվեցին կոռուպցիայի վտանգավոր հետևանքները կրթության ոլորտում: Այնուհետև քննարկվեցին կրթության համակարգում պետական իշխանության, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և բիզնես ոլորտի ներկայացուցիչների համատեղ ջանքերով կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու մեխանիզմները:
Մասնակիցները բաժանվեցին թիմերի, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր պատրաստակամությունն ու առաջարկությունները քննարկվող հարցի շուրջ: Փորձագետի գնահատմամբ այդ ռիսկերի նվազեցումը հնարավոր է միայն անձի, հասարակության և պետության ջանքերի գիտակցված ներդրման արդյունքում:

Նշենք, որ սեմինարի առաջին փուլը ԳՊՀ-ում տեղի էր ունեցել հունվարի 24-ին, իսկ հաջորդը տեղի կունենա մարտի 5-ին, որի ժամանակ կքննարկվի «Թափանցիկությունը և հաշվետվունակությունը» թեման:

Մարտի 4, 2011

2 comments:

  1. 2011 թվականի մարտին տեղի ունեցավ, թե կունենա?իսկ միգուցե 2012թվականի մարտին?

    ReplyDelete
  2. Դե քանի որ այն տեղի է ունեցել մարտի 4-ին ու դրա մասին նույն օրն էլ գրվել է, ապա նշված է, որ հաջորդը տեղի կունենա մարտի 5-ին

    ReplyDelete