Saturday, September 24, 2011

ԳՊՀ-ՈՒՄ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ


«Շատ տպավորված եմ Գավառի պետական համալսարանի ուսանողներով, հստակ երևում է ուսանողների նվիրվածությունը «Թափանցիկ կրթությունը Հայաստանում» ծրագրին և թափանցիկ կրթություն ունենալու գաղափարին»,- ասաց Լյուբա Ֆայֆերը:

Այսօր Գավառի պետական համալսարանի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի կրթական ոլորտի խորհրդատու Լյուբա Ֆայֆերը, ով նաև «Թափանցիկ կրթությունը Հայաստանում» ծրագրի պատասխանատուն է Վաշինգտոնում:

Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ քննարկում կոռուպցիոն երևույթների և դրանց հետևանքների մասին: Քննարկվեցին կոռուպցիայի առաջացման հիմնական պատճառներն ու կոռուպցիոն երևույթների նվազեցման կառուցակարգերը: Գավառի պետական համալսարանի Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Վարազդատ Ավետիսյանը նշեց, որ կրթության թափանցիկության համար անհրաժեշտ է բացառել մարդկային գործոնը քննությունների ընթացքում, այսինքն քննություններն ահրաժեշտ է իրականացնել համակարգչի միջոցով` ավտոմատացված համակարգով: Շեշտելով կրթական ոլորտում կոռուպցիոն երևույթների անընդունելի լինելը` Գավառի պետական համալսարանի և՛ պրոֆեսորադասախոսական կազմը և՛ ուսանողները բազմիցս նշեցին, որ Գավառի պետական համալսարանում անընդունելի և մերժելի են կոռուպցիոն երևույթները:

No comments:

Post a Comment