Thursday, November 3, 2011

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԵՎ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ



Հոկտեմբերի 15-ին Գավառի պետական համալսարանի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում տեղի ունեցավ սեմինար քննարկում Սևան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտների հետ
Ավագ դպրոցի իրավագիտական հոսքի աշակերտուհիներ Պիվազյան Արուսը, Պիվազյան Նոնան և Դավթյան Լուսինեն համալսարան էին եկել «Թափանցիկ կրթությունը Հայստանում» ծրագրի շրջանակներում հակակոռուպցիոն թեմայով քննարկում կազմակերպելու նպատակով` որպես օրեր առաջ իրենց դպրոցում Գավառի պետական համալսարանի ուսանողներ Հայարփի Մկրտչյանի և Գեղամ Աթեյանի կազմակերպած սեմինարի շարունակություն :
Աշակերտները շատ տպավորված էին քննարկման արդյունքներով: «Մենք ձեռք բերեցինք սեմինար քննարկումներ կազմակերպելու փորձ, հարստացրեցինք մեր իմացությունը «կոռուպցիա» հասկացության և դրա դեմ պայքարի միջոցների վերաբերյալ: Հուսով ենք, որ մեր դպրոցի և ԳՊՀ-ի համագործակցությունը կլինի շարունակական, միասին և վստահաբար «ոչ» կասենք կոռուպցիային»,- ասաց Արուս Պիվազյանը:

No comments:

Post a Comment