Saturday, October 15, 2011

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՈՐՊԵՍ ԹԱՓԱՆՑԻԿ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԵՐԵՎՈՒՅԹ


Սեմինարին ներկա էին դպրոցի տարբեր հոսքերի 12-րդ դասարանի աշակերտներ, ինչպես նաև դպրոցի` ուսումնական գծով փոխտնօրեն Ալինա Բաբայանը:
Ծրագրի պատասխանատու Հայարփի Մկրտչյանը նախ ողջունեց ներկաներին, ապա ծրագրի համակարգողներ Գեղամ Աթեյանի և Վաղինակ Տեր-Հովհաննիսյանի հետ համատեղ նրանք աշակերտներին ներկայացրեցին իրենց ծրագրի էությունը:
Նրանք անդրադարձան կոռուպցիայի հասկացությանը, դրսևորման ձևերին, պատճառներին և հետևանքներին ու սոցիալական կյանքի տարբեր ոլորտներում ունեցած ազդեցություններին:
Կոռուպցիայի դեմ պայքարելը ենթադրում է կոռուպցիայի մասին անկաշկանդ և անվախ քննարկում, և այդ սոցիալական չարիքի մերժում:
Երկար քննարկումներից հետո աշակերտները եկան այն եզրակացության, որ կոռուպցիայի դեմ պայքարում արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ամեն ինչ սկսել սեփական անձից, անհրաժեշտ է լինել կրթված, տեղեկացված, քաջատեղյակ սեփական իրավունքներին ու պարտականություններին: «Այդ դեպքում միայն կարող ենք հասնել ցանկալի արդյունքի և իրականացնել մեր առաքելությունը»,-համաձայնելով աշակերտների հետ` հավաստեց Հայարփի Մկրտչյանը:
Վերջում սեմինարի մասնակիցներին բաժանվեցին «ԳՊՀ-ն դեմ է կոռուպցիային» վերտառությամբ «հակակոռուպցիոն» գրիչներ և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվական թերթիկներ:

No comments:

Post a Comment